ԱՄՆ-ում գտել են միջուկային պատերազմից խուսափելու միջոցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i106434-ԱՄՆ_ում_գտել_են_միջուկային_պատերազմից_խուսափելու_միջոցը
Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում: Այս կարծիքը հայտնել Է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը ապրիլի 15-ին հրապարակված նյութում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 09:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում գտել են միջուկային պատերազմից խուսափելու միջոցը

Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում: Այս կարծիքը հայտնել Է Foreign Policy հանդեսի մեկնաբան, Fuller Project լրագրողական նախագծի հիմնադիր Զանտի Շարֆը ապրիլի 15-ին հրապարակված նյութում:

Լրագրողուհին կարծում Է, որ այդ բնագավառում տղամարդկանց «գերիշխանությունը» մեծացնում Է միջուկային պատերազմի հավանականությունը. նա վկայակոչում Է այն ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում մոդելավորվում Էին ռազմական խաղերը: Դրանց եզրակացությունների համաձայն, տղամարդիկ ավելի են հակված ագրեսիվ եւ ռիսկային վարքագծի:

Շարֆը նաեւ մատնանշում Է խաղաղապահ բնագավառի հետազոտությունները. հաշտության բանակցություններին կանանց մասնակցությունն, ըստ նրա, նկատելիորեն մեծացնում Է այն բանի հավանականությունը, որ կողմերը համաձայնության կգան: Դրա հիման վրա նա հայտարարում Է, որ միջազգային հրթիռային պայմանավորվածություններն ավելի բարեխղճորեն կպահպանվեին, եթե համապատասխան մարմիններում իգական սեռի ավելի շատ աշխատողներ լինեին:

Մինչդեռ միջուկային զենքի չտարածման շուրջ բանակցություններում կանայք ներկայացնում են միայն մասնակիցների քառորդ մասը: Որպեսզի նրանց ազդեցությունը նկատելի դառնա, գրում Է Շարֆը, պահանջվում Է անցնել 30 տոկոսի սահմանը: Ի թիվս այլ միջոցների, նա ԶԼՄ-ներին առաջարկում Է ավելի շատ ուշադրություն դարձնել այդ ոլորտի կին աշխատողների վրա:

Armenpress.am