ԱԷՄԳ-Ի տնօրենն ալցելել է ՀԱԷԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i106909-ԱԷՄԳ_Ի_տնօրենն_ալցելել_է_ՀԱԷԿ
Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ այցի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, իր տիկնոջ Յուկիկա Ամանոյի և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի օգնական Էդգար Պերեսի հետ ճանաչողական այց են կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 10:49 Asia/Tehran
  • ԱԷՄԳ-Ի տնօրենն ալցելել է  ՀԱԷԿ

Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ այցի շրջանակներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, իր տիկնոջ Յուկիկա Ամանոյի և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի օգնական Էդգար Պերեսի հետ ճանաչողական այց են կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան:

Հյուրերն այցելել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ԷԵԲՊՆ)նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի և ԷԵԲՊՆ ու Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուրերը ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին:

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում և եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:

ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:

ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով՝ բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը:

armeniannpp.am