Յագլանդը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԵԽ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107634-Յագլանդը_Փաշինյանի_հետ_հեռախոսազրույցում_հաստատել_է_ԵԽ_աջակցությունը_Հայաստանի_բարեփոխումներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 14:28 Asia/Tehran
  • Յագլանդը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԵԽ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:

«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:

Armenpress.am