Չինաստանի ԱԳ նախարարը Երեւանում է․ Մնացականյանն ընդունել է պաշտոնակցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107746-Չինաստանի_ԱԳ_նախարարը_Երեւանում_է_Մնացականյանն_ընդունել_է_պաշտոնակցին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2019 09:10 Asia/Tehran
  • Չինաստանի ԱԳ նախարարը Երեւանում է․ Մնացականյանն ընդունել է պաշտոնակցին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 26-ին, ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին: Այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի հիման վրա զարգացնելու մեր հարաբերությունները: Որպես երկու հին քաղաքակրթություններ մենք միմյանց լավ ենք ճանաչում»,- ասել է ԱԳ նախարար Մնացականյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վան Իի Երեւան կատարած այցի շրջանակներում կստորագրվի երկու միջազգային եւ մեկ ոչ միջազգային համաձայնագիր:

News.am