Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107836-Զբոսաշրջության_կոմիտեն_մասնակցում_է_ՄԱԿ_ի_Զբոսաշրջության_համաշխարհային_կազմակերպության_նիստին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2019 08:26 Asia/Tehran
  • Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 27-29-ը Խորվաթիայում մասնակցում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել է UNWTO-ի 2019-2021 թվականների գործունեության ծրագիրը։ Նշվել են զբոսաշրջության ոլորտի այն ուողղությունները,  որոնք հատուկ ուշադրության են արժանանալու կազմակերպության կողմից, դրանք են գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը, գյուղական տուրիզմը և այլն։

64-րդ նիստի ընթացքում տեղի են ունեցել հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև հյուրընկալող հաջորդ երկրի ընտրությունները։ Նիստի և աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցություն հաստատելու նպատակով։

Armenpress.am