Մեկնարկել է Իրաք-Հայաստան ավտոբուսային երթուղի՝ Իրանի տարածքով
Հունիս 08, 2019 04:22 Asia/Tehran
Իրաքի Կապի նախարարությունը հայտարարել է, որ գործարկվել է դեպի Հայաստան ավտոբուսային երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով:
Նախարարությունը հայտարարել է, որ առաջին ավտոբուսը Բաղադադից Երևան կմեկնի շաբաթ օրը:
Երթուղին սպասարկում է Իրաքի Կապի նախարարության տրանսպորտային ընկերությունը և այն գործարկվում է առաջին անգամ:
Նախարարությունը հայտարարել է, որ այս երթուղին՝ Իրաքի ու Հայաստանի միջև տրանսիզտային երթուղի ստեղծելուն ուղղված առաջին քայլն է:
Պիտակ