«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել
https://parstoday.ir/hy/news/armenia-i108276-Ժողովուրդ_._Հայաստանի_պետական_պարտքը_սկսել_է_աճել
​​​​​​​«Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2019 11:06 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել

​​​​​​​«Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար:

Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարու­թյան պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար:

Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը, եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում կա­ռավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնակա­նում ներքին պարտքի հետևանքով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

www.tert.am