Հայաստանի սոցապնախարարը ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i108439-Հայաստանի_սոցապնախարարը_ելույթ_է_ունեցել_Աշխատանքի_միջազգային_կոնֆերանսի_108_րդ_նստաշրջանում
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ժնևում ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաթոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 04:23 Asia/Tehran
  • Հայաստանի սոցապնախարարը  ելույթ  է  ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ  նստաշրջանում

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ժնևում ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաթոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Երեկ ելույթ ունեցա Աշխատանքի միջազգային կոնֆերանսի 108-րդ նստաշրջանում։  Այս նստաշրջանին մասնակցում է շուրջ 5,700 աշխատող, գործատու, կառավարության ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ 187 պետություններից։

Այս նստաշրջանն առանձնահատուկ է, քանի որ այս տարի է նշվում ԱՄԿ 100-ամյակը, և կարևոր է հատկապես մեզ համար, քանի որ օրեր առաջ ԱՄԿ-ի հետ ստորագրեցինք «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը և մեկնարկեց «Աշխատիր, Հայաստան» ծրագիրը։

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահները»,- գրել է Բաթոյանը:

Armenpress.am