Լարված իրավիճակ դատարանի դիմաց. Ցուցարարները փակել են ոստիկանության բաժնի մուտքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i108532-Լարված_իրավիճակ_դատարանի_դիմաց._Ցուցարարները_փակել_են_ոստիկանության_բաժնի_մուտքը
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը, բախում տեղի ունեցավ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2019 16:01 Asia/Tehran
  • Լարված իրավիճակ դատարանի դիմաց. Ցուցարարները փակել են ոստիկանության բաժնի մուտքը

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը, բախում տեղի ունեցավ։

Իշխանության կողմնակիցները փորձեցին փակել դատարանի մուտքը, որին հաջորդեց բախում։

Միջամտեցին ոստիկանները, ցուցարարները շարժվեցին մոտակայքում գտնվող ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ցուցարարները փորձեցին փակել բաժնի դիմացի ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը։ Այս պահին լարված իրավիճակ է ոստիկանության Շենգավիթի բաժնի մուտքի դիմաց, որտեղ մեծ թվով ցուցարարներ են հավաքված։

News.am