ՄԱԿ. 2019-ն ամենաշոգերից է մարդկության պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i108960-ՄԱԿ._2019_ն_ամենաշոգերից_է_մարդկության_պատմության_մեջ
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ 2019-ը թվականն ամենաշոգերից կլինի, իսկ 2015-2019թթ. 5-ամյա շրջանն ամենաշոգերից կլինի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 18:12 Asia/Tehran
  • ՄԱԿ. 2019-ն ամենաշոգերից է մարդկության պատմության մեջ

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ 2019-ը թվականն ամենաշոգերից կլինի, իսկ 2015-2019թթ. 5-ամյա շրջանն ամենաշոգերից կլինի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում:

Ըստ կազմակերպության մամուլի քարտուղարի, դեռևս չափազանց վաղ է խոսել այն մասին, որ անոմալ շոգը Եվրոպայում անմիջական կապ ունի կլիմայի փոփոխության հետ, սակայն գլոբալ տաքացման պատճառով տաքության ալիքները, երբ օդի ջերմաստիճանը կհասնի և կգերազանցի 40 աստիճանը, գնալով ավելի հաճախակի կդառնան, ինտենսիվ ու տևական, գրում է Lenta.ru-ն Euronews-ի վրա հղումով:

2019-ի անոմալ շոգի պատճառը բարձր ճնշման երկու շրջանների համակարգն է, որոնք գտնվում են Գրենլանդիայի կողքը և հյուսիս-կենտրոնական Եվրոպայի վերևում: Դրանք արգելափակում են հարավային ցիկլոնը, որը կարող էր հովացնել օդը: Արդյունքում տաք օդի շերտ է առաջանում, որը ձգվում է իսպանական և աֆրիկյան անապատներից: Արդյունքը կլինեն ջերմաստիճանային ռեկորդներն ու ինտենսիվ ամպրոպները:

Գիտնականները մտավախություն ունեն, որ դրա հետևանքով կարող են հարյուրավոր և հազարավոր մարդիկ մահանալ: Մասնագետները հիշեցնում են, որ 2003-ին շոգից 70,000 եվրոպացի է մահացել, իսկ 2018-ի ամռանը Գերմանիայում առնվազն 1000 մարդ է մահացել

Panarmenian.net