Չինացի սահմանապահները զբոսաշրջիկների սմարթֆոններում գաղտնալսող հավելված են ներբեռնում. The Guardian
https://parstoday.ir/hy/news/armenia-i109073-Չինացի_սահմանապահները_զբոսաշրջիկների_սմարթֆոններում_գաղտնալսող_հավելված_են_ներբեռնում._the_guardian
Չինաստանի սահմանային ոստիկանությունը գաղտնի կերպով լրտեսող հավելվածներ է ներբեռնում երկիր այցելող զբոսաշրջիկների սմարթֆոններում, ինչից հետո իրավապահները կարողանում են անձնական տեղեկություններ ստանալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 14:30 Asia/Tehran
  • Չինացի սահմանապահները զբոսաշրջիկների սմարթֆոններում գաղտնալսող հավելված են ներբեռնում. The Guardian

Չինաստանի սահմանային ոստիկանությունը գաղտնի կերպով լրտեսող հավելվածներ է ներբեռնում երկիր այցելող զբոսաշրջիկների սմարթֆոններում, ինչից հետո իրավապահները կարողանում են անձնական տեղեկություններ ստանալ:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մասին է:
Այստեղ բնակվում են մուսուլման ույղուրներ, որոնց ազատություններն ու իրավունքները խիստ սահմանափակված են չինական իշխանությունների կողմից: Նրանք փողոցներում և մզկիթներում տեղադրել են դիմաճանաչողական տեսախցիկներ, ինչպես նաև տեղի բնակիչներին պարտադրում են իրենց սմարթֆոններում «խուզարկող» ծրագրակազմ ներբեռնել:
The Guardian-ի և միջազգային գործընկերների իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ ինքնավար մարզ մուտք գործել պատրաստվող օտարերկրացիների սմարթֆոններում գաղտնի կերպով Էլեկտրոնային նամակները, տեքստային հաղորդագրությունները կարդացող, դեպի կոնտակտները հասանելիություն ստացող հավելվածներ են ներբեռնվում: Միևնույն ժամանակ օտարերկրյա հյուրերին արվող փոփոխությունների վերաբերյալ տեղյակ չեն պահում: 
Նշվում է, որ ամեն տարի ինքնավար շրջան է այցելում մոտ 100 մլն մարդ:

tert.am