Չինաստանը սարքավորումներ է նվիրել ՀՀ զորամասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109167-Չինաստանը_սարքավորումներ_է_նվիրել_ՀՀ_զորամասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է Հանրապետության զորամասերից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2019 18:26 Asia/Tehran
  • Չինաստանը սարքավորումներ է նվիրել ՀՀ զորամասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է Հանրապետության զորամասերից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»,- գրել է Հովհաննիսյանը։

Armenpress.am