ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i109932-ՀՀ_պատվիրակությունն_Ավստրիայում_քննարկել_է_ՀՀ_ԵՄ_մուտքի_արտոնագրերի_ազատականացման_հեռանկարները
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 04:06 Asia/Tehran
  • ՀՀ պատվիրակությունն Ավստրիայում քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հեռանկարները

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։

ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվել են արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։

Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։

Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։

Armenpress.am