Թուրքիան չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/armenia-i110256-Թուրքիան_չի_ճանաչելու_Ղրիմի_բռնակցումը._Էրդողան
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2019 14:50 Asia/Tehran
  • Թուրքիան չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը. Էրդողան

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Էրդողանը հանդես է եկել կարևոր հայտարարություններով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային ինքնիշխանության և, Ղրիմը ներառյալ, տարածքային ամբողջականության հարցում:

«Թուրքիան երբեք չի ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը: Ղրիմի թաթարները շատ կարևոր են Թուրքիայի և Ուկրաինայի միջև պատմական և մարդկային կապերի պահպանման գործում»,- նշել է նա:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական Դոնբասում բախումները հնարավորինս շուտ կավարտվեն:

Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիան Ուկրաինայի ռազմավարական կարևոր գործընկերներից մեկն է, ապա երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ ամեն ինչ իրենց անուններով կոչելու համար՝ նկատի ունենալով Ղրիմի բռնակցումը:   

Armenpress.am