ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանն անցնելիս
https://parstoday.ir/hy/news/armenia-i110619-ԵՄ_ի_երկրները_կդադարեն_անձնագրերում_դրոշմակնիք_դնել_սահմանն_անցնելիս
Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, պետք Է գործի 2022 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2019 08:35 Asia/Tehran
  • ԵՄ-ի երկրները կդադարեն անձնագրերում դրոշմակնիք դնել սահմանն անցնելիս

Եվրամիության (ԵՄ) սահմանների հատման Էլեկտրոնային գրանցման համակարգը, որի դեպքում շենգենյան այցագրերի տերերի անձնագրերում այլեւս ձեռքով դրոշմակնիքներ չեն դնի մուտքի եւ ելքի ժամանակ, պետք Է գործի 2022 թվականին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրահանձնաժողովի պրոֆիլային վարչությունում:

Այս պահին ավտոմատ ռեժիմով՝ առանց մարդկանց մասնակցության, շենգենյան սահմանն անցնել կարող են Եվրամիության, Եվրոպական տնտեսական հանրակցության երկրների, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացիները: Դրոշմակնիքներ դրվում են սոսկ երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում, որոնք այցագրով ժամանում են շենգենյան երկրներ:

Եվրահանձնաժողովում հավաստիացանում են, որ նորամուծությունը կոչված Է կրճատելու սահմանային վերահսկողության անցման ժամկետը եւ բարձրացնելու դրա որակը «յուրաքանչյուր ժամանողի թույլատրված մնալու ավտոմատ հաշվարկի» ճանապարհով:

Armenpress.am