ՄԱԿ-ում տարածվում է ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) Կամավոր ազգային զեկույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110735-ՄԱԿ_ում_տարածվում_է_ԼՂ_ի_(Արցախի_Հանրապետություն)_Կամավոր_ազգային_զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԼՂ-ի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2019 14:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում տարածվում է  ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) Կամավոր ազգային զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԼՂ-ի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերներին, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքներին:

Ազգային զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ եւ հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից:

News.am