Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110875-Անդրադարձ_Թուրքիայի_Ադրբեջանին_բացահայտ_աջակցությանը_ԼՂ_ի_հետ_հակամարտության_շրջանակում
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 27, 2019 08:07 Asia/Tehran
  • Անդրադարձ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացահայտ աջակցությանը ԼՂ-ի հետ հակամարտության շրջանակում

Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի:

«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք, որին շարունակաբար դիմակայելու անհրաժեշտությունը պայմանավորում է տարածաշրջանային անվտանգության պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը՝ այդ թվում արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով»,- ասաց Մնացականյանը:

 

armenpress.am