Բոլթոնը բանակցելու Է ժամանել Բելառուս
https://parstoday.ir/hy/news/armenia-i110966-Բոլթոնը_բանակցելու_Է_ժամանել_Բելառուս
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել Է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 14:20 Asia/Tehran
  • Բոլթոնը բանակցելու Է ժամանել Բելառուս

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել Է Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Մենք ուրախ ենք՝ ողջունելու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որը ժամանել Է՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման հարցերը»,-նշվում Է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտարարել են Բելառուսի ԱԳ նախարարությունում, Բոլթոնի հետ բանակցություններում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը: Բոլթոնը ԱՄՆ-ի իշխանությունների ամենաբարձրաստիճան ներկայացուցիչն Է դարձել բոլոր նրանցից, ովքեր վերջին քսան տարվա ընթացքում այցելել են Բելառուս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am