Ֆրանսիան առաջարկել Է պետական թվային արժույթ ստեղծել ԵՄ-ում
Ֆրանսիան առաջարկել Է «ԵՄ-ում ստեղծել սեփական պետական թվային արժույթը» եւ «ԵՄ-ում արգելել Facebook-ի Libra կրիպտոարժույթի օգտագործումը իր ֆինանսական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը՝ ժամանելով Հելսինկի՝ ԵՄ-ի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Մենք պետք Է ուսումնասիրենք միջազգային տրանզակցիաների արժեքի նվազեցման եւ արագության մեծացման լավագույն եղանակները ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Ուստի ես եվրախմբի քննարկմանն եմ ներկայացրել պետական թվային արժույթի ստեղծման առաջարկությունը, այն նաեւ քննարկվելու Է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ հոկտեմբերին Վաշինգտոնում կայանալիք հաջորդ նիստում»,-հայտարարել Է Բրյունո լե Մերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am