«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i111412-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Թուրքիան_վտանգ_է_ո_չ_միայն_տարածաշրջանի_համար
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական ու ֆինանսա-տնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 08:46 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական ու ֆինանսա-տնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է:

Իհարկե այս ձգտումները նոր չեն, իսկ հայերիս համար վաղուց են պարզ, սակայն նորովի առաջ քաշված օսմանական եւ համաթուրանական (մեծթուրանական) էրդողանյան նկրտումները զայրացրել են անգամ Թուրքիայի դաշնակից ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնհայտորեն հայտարարում է, թե Սիրիայի քրդերի դեմ պայքարում կկիրառի ռազմական ուժ, չնայած դրան դեմ են արտահայտվել ե՛ւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան ու Պեկինը: Սա վտանգավոր է ոչ միայն բուն տարածաշրջանային համապատկերում դիտարկելիս, այլեւ զուտ մեր պետության ու ժողովրդի խաղաղ գոյատեւման տեսանկյունից: Եթե Անկարան հաջողի իր սիրիական քաղաքականության մեջ, չկասեցվի թուրքական ռազմա-քաղաքական ախորժակը, ապա առանց կասկածելու կարելի է կռահել, որ նման ծավալապաշտական քաղաքականություն հաջորդաբար կիրականացվի նաեւ Իրաքի, ապա Հայաստանի, Վրաստանի ու Կիպրոսի նկատմամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Armenpress.am