Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111713-Հայաստան_է_ժամանել_Բելառուսի_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետը
Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 17:55 Asia/Tehran
  • Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի եւ ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով անցկացվող օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին հայ եւ բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ:

News.am