Զանգվածային «կանաչ ցույցեր» Բեռլինում. դպրոցականները պայքարում են գլոբալ տաքացման դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111726-Զանգվածային_կանաչ_ցույցեր_Բեռլինում._դպրոցականները_պայքարում_են_գլոբալ_տաքացման_դեմ
Սեպտեմբերի 20-ին Գերմանիայիում սկսել են ցույցեր՝ ի աջակցություն կլիմայի պաշտնությանն ուղղված համաշխարհային ակցիաների՝ Global Strike 4 Climate,-ի, որն այս օրերին իրակացվում է աշխարհի մոտ 150 երկրներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2019 09:14 Asia/Tehran
  • Զանգվածային «կանաչ ցույցեր» Բեռլինում. դպրոցականները պայքարում են գլոբալ տաքացման դեմ

Սեպտեմբերի 20-ին Գերմանիայիում սկսել են ցույցեր՝ ի աջակցություն կլիմայի պաշտնությանն ուղղված համաշխարհային ակցիաների՝ Global Strike 4 Climate,-ի, որն այս օրերին իրակացվում է աշխարհի մոտ 150 երկրներում։

Ցույցներն անցկացվել են Գերմանիայի տարբեր քաաքներում։ Ընդհանուր առմամբ` դրանց մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ։ Ամենամարդաշատ ցույցը եղել է Բեռլինում. մասնակցել է մոտ 270 000 հոգի, Համբուրգում՝ 100 000 հոգի։

 «Global Strike 4 Climate, դպրոցականների միջազգային շարժում է: Աշակերտները չեն մասնակցում դասերին և փոխարենը գնում են ցույցերի ՝ պահանջելով գործողություններ՝ կանխելու գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխությունը։

Սկիզբ  է առել 2018թ.ից: 
Ցույցերը սկսել է Fridays for future բնապահպանական երիտասարդական նախաձեռնությունը։ Դրան միացել են նաև այլ քաղաքացիներ, ինչպես Գերմանիայում, այնպես էլ` աշխարհի մի շարք այլ երկրներում։ Նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել գլոբալ տաքացման դեմ և որքան հնարավոր է շուտ հրաժարվել ածխային էլեկտրոցացներից` առնվազն մինչև 2035թ ամբողջական անցում կատարելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին։

«Այստեղ շոգանում է», «Մենք այլ մոլորակ չունեք», «Փրկե՛ք աշխարհը» «Փոխե՛ք համակարգը»,- այսպիսի ցուցապաստառներով էին փողոց դուրս եկել Բեռլինի տարբեր դպրոցների աշակերտներ` կոչ անելով բոլոր անցորդներին միանալ երթին։ Սակայն միայն կոչերով և պաստառներով երթը չի սահմանափակվել. ցուցարարները փողոցներ են փակել քաղաքի որոշ հատվածներում՝ խոչընդոտելով մեքենաների երթևեկությունը։
Բեռլինի տեղական թերթերը նշում են, որ բողոքի ակցիային են միացել նաև արմատական ձախերը, որոնք ցանկանում են բնապահպանական բողոքն օգտագործել իրենց նպատակներով:

Ինչպես հայտնում է DW-ն, վերջին 10-ը տարիներին այս ցույցն ամենազանգվածայինն է Բեռլինում. վերջին անգամ այսքան մարդ հավաքվել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ելույթի ժամանակ։

Մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես օրինակ՝ SIEMENS և Vattenfall-ը, իրենց աշխատակիցներին թույլ են տվել չգալ աշխատանքի և մասնակցել ցույցերին։
Ավելին, ղեկավարող քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ կոչ են արել բեռլինյան դպրոցներին աշակերտներին դասերի փոխարեն ցույցի ուղարկել։

Ի պաշտպանություն Global Strike 4 Climate-ի իրականացվող երթերի` ակցիաներ են սկսվել նաև Ավստրալիայում, Աֆրիկայում, Անտարկտիդայում, Հնդկաստանում, Թաիլանդում և այլն։

Չինաստանում արգելել են անցկացնել նմանատիպ երթեր։ 

Իսկ Ավստրիալիայում, օրինակ, հավաքվել է ավելի քան 300 000 մարդ, որից միայն 100 000-ը Մելբուրնում, 80 000-ը՝ Սիդնեյում։ Պահանջը դարձյալ նույնն է ՝ շուտափույթ գործողություններ իրականացնել կլիմայական փոփոխությունների դեմ։

Այս ակցիաները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 27-ը։

Hetq.am