Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i111820-Թուրքիայի_արտգործնախարարը_Հայաստանի_հասցեին_մեղադրանք_է_հնչեցրել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 05:51 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հասցեին մեղադրանք է հնչեցրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի շրջանակներում մասնակցել է «Իսլամական համագործակության կազմակերպության» (ԻՀԿ) «Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի» ժողովին:

Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ մասին հայտնի է դարձել Twitter-ում Չավուշօղլուի արած գրառումից։ Նա գրառումը կատարել է անգլերեն և թուրքերեն:

«ԻՀԿ-ի Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի հարցերով շփման խմբի ժողովի ընթացքում մեկ անգամ ևս դատապարտեցինք Հայաստանի անօրինական դիրքորոշումը»:

Չավուշօղլուն հավելել է, որ այս առումով վերոնշյալ խումբը կարևոր դեր է խաղում։

Verelq.am