Պեկինում կգործի նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111839-Պեկինում_կգործի_նոր_աշխարհում_խոշորագույն_Դասին_միջազգային_օդանավակայանը
Պեկինում պաշտոնապես աշխատանքը սկսել է նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 12:01 Asia/Tehran
  • Պեկինում կգործի նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը

Պեկինում պաշտոնապես աշխատանքը սկսել է նոր, աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Նախապես ծրագրված էր, որ օդանավակայանը սկսելու է գործել սեպտեմբերի 30-ին, սակայն, չինական լրատվամիջոցների տեղեկություններով, օդանավակայանը առաջին չվերթները կսկսի սպասարկել արդեն չորեքշաբթի:

Օդանավակայանի շինարարական նախագծի ղեկավար Լի Ցզյանհուան ավելի վաղ ասել էր, որ SkyTeam դաշինքի մեջ մտնող բոլոր ավիաընկերությունները կգան նոր միջազգային օդանավակայան, իսկ Star Alliance-ի անդամ ավիաընկերությունները կմնան «Շոուդու» («Մայրաքաղաքային») միջազգային օդանավակայանում:

Աշխարհում խոշորագույն «Դասին» միջազգային օդանավակայանի շինարարությունը, որը սկսվել էր 5 տարի առաջ, ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին:

«Դասին» օդանավակայանը տեղակայված է Պեկինից հարավ՝ քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորությամբ: Նոր օդանավակայանը կունենա 4 թռիչքուղի եւ տարեկան կկարողանա ընդունել մինչեւ 620 հազար չվերթ: Ըստ նախագծի՝ օդանավակայանի թողունակությունը 2025 թվականին  կարող է կազմել 72 մլն մարդ: Դրանից բացի, 2025 թվականին Պեկինի նոր օդանավակայանը պետք է մշակի տարեկան մինչեւ 2 մլն տոննա բեռ:

«Դասինը» դիրքավորվում է որպես ամենախոշոր միջազգային օդային հաբ եւ աշխարհում օդանավակայանի սպասասրահի ամենաբարդ ինժեներական նախագիծ: Դրա տանիքը արդեն ճանաչվել է որպես աշխարհում ամենամեծ պողպատե տանիք, որի մակերեսը հավասար է 25 ստանդարտ ֆուտբոլային դաշտի: Տանիքի դիզայնի մշակմանը մասնակցել է աշխարհահռչակ ճարտարապետ եւ դիզայներ Զահա Հադիդը: Դրանից զատ, «Դասինը» աշխարհում ամենախոշոր առանձին շենքն է՝ առանց կառուցվածքային կարերի:

News.am