Ուկրաինացիները արգելել են այցելել Լեռնային Ղարաբաղ և Հարավային Օսիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i111967-Ուկրաինացիները_արգելել_են_այցելել_Լեռնային_Ղարաբաղ_և_Հարավային_Օսիա
Ուկրաինայի ԱԳՆ-ը հիշեցրել է քրեական պատասխանատվության մասին՝ Կովկասի չճանաչված հանրապետություններ այցելելու համար: Այս մասին հաղորդվել է Արտաքին գործերի նախարարության կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2019 08:50 Asia/Tehran
  • Ուկրաինացիները արգելել են այցելել Լեռնային Ղարաբաղ և Հարավային Օսիա

Ուկրաինայի ԱԳՆ-ը հիշեցրել է քրեական պատասխանատվության մասին՝ Կովկասի չճանաչված հանրապետություններ այցելելու համար: Այս մասին հաղորդվել է Արտաքին գործերի նախարարության կայքում։

Ըստ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Եկատերինա Զելենկոյի՝ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի և Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Որոշում կայացնելիս Ուկրաինայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի/Հարավային Օսեթիայի շրջաններ, ինչպես նաև նրանց հարակից տարածքներ այցելելու դեպքում առաջնորդվել Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի օրենսդրությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս երկրների օրենքների խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն։

1in.am