Իրանի կողմից ՄԱԿ-ի խաղաղության դեսպան կնշանակվի Լորիս Ճգնավորյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111992-Իրանի_կողմից_ՄԱԿ_ի_խաղաղության_դեսպան_կնշանակվի_Լորիս_Ճգնավորյանը
Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2019 06:33 Asia/Tehran
  •  Իրանի կողմից ՄԱԿ-ի խաղաղության դեսպան կնշանակվի Լորիս Ճգնավորյանը

Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր և նկարիչ, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է խաղաղության միջազգային օրվան նվիրված «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը:

Այդ միջոցառմանը Իրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ընթերցել է ՄԱԿ-ի գործադիր տնօրենի ուղերձը խաղաղության օրվա առթիվ:

Նույն միջոցառման ժամանակ գեղարվեստական և հումանիտար գործունեության 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան Իրանի կողմից:

Armedia.am