Երեւանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112139-Երեւանում_ԱՄՆ_պետքարտուղարության_ներկայացուցիչների_հետ_քննարկվել_է_Մեծամորի_ատոմակայանի_անվտանգ_շահագործման_հարցերը
Երեւանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 12:58 Asia/Tehran
  • Երեւանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերը

Երեւանում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների հետ քննարկվել է Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության և էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին ՊՔ միջուկային էներգիայի անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Պատրիշա Մեցը, ԷԴ միջուկային էներգիայի գրասենյակի աշխատակից Շոն Թայսոնը, ԷԴ ծրագրերի վերլուծաբան Թեդրոս Աբրահամը, ինչպես նաև նշված գերատեսչությունների ներկայացուցիչներ Ալմա Մաչշանովան և Ռիք Պրոկոպովիչը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ փոխնախարար Հ. Վարդանյանը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ քայլերի իրականացումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ամերիկյան կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում գործակցության խորացմամբ, ինչպես նաև՝ միջուկային էներգետիկայի անվտանգ շահագործման հարցերով:

Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հ. Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին վերաբերող կազմակերպչական հարցերի, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

 

armtimes.