Անի Սարգսյանը մեկնաբանել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112185-Անի_Սարգսյանը_մեկնաբանել_է_ԵԽ_գլխավոր_քարտուղար_Մարիա_Պեյչինովիչ_Բուրիչի_դիրքորոշումը
ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին հայտնում է ԼՂ-ի ԱԳՆ-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 08:59 Asia/Tehran
  • Անի Սարգսյանը մեկնաբանել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի դիրքորոշումը

ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ Այս մասին հայտնում է ԼՂ-ի ԱԳՆ-ն։

Սարգսյանը նշել է, որ հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ., միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Անի Սարգսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը՝ գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների ներդրման համար։

Սարգսյանի խոսքով՝ ԼՂ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները։

24news.am