ՆԱՏՕ-ն գաղտնի զորավարժություններ կանցկացնի միջուկային զենքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i112655-ՆԱՏՕ_ն_գաղտնի_զորավարժություններ_կանցկացնի_միջուկային_զենքով
Գերմանիայի զինված ուժերն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները կմասնակցեն միջուկային զենքով գաղտնի զորավարժություններին, հաղորդում է DW-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 06:16 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն գաղտնի զորավարժություններ կանցկացնի միջուկային զենքով

Գերմանիայի զինված ուժերն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները կմասնակցեն միջուկային զենքով գաղտնի զորավարժություններին, հաղորդում է DW-ը:

«Անսասան կեսօր» անվանումով մանևրների շրջանակում ծրագրվում է մշակել կործանիչ-ռմբակոծիչների օգտագործումը, որոնք կարող են հագեցած լինել միջուկային զենքով, հաղորդում է dpa-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն համացանցում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս մանևրներին իտալական ավիացիայի մասնակցությունը:

Բունդեսվերը զորավարժություններին ուղարկել է Panavia Tornado մարտական ինքնաթիռներ: Դրանք տեղակայված են Բյուհելի ավիաբազայում: Գործակալությունը նշում է, որ այդտեղ կարող են պահպանվել նաև ամերիկյան B61 ջրածնային ռումբեր: Բացի այդ, գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ միջուկային զենք կարող է գտնվել Իտալիայում, Բելգիայում, Թուրքիայում և Նիդեռլանդներում:

1in.am