Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասն ու նրա հարստությունները. Ասադ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112783-Էրդողանը_ցանկանում_է_հափշտակել_սիրիական_հողերի_մի_մասն_ու_նրա_հարստությունները._Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային երկրի հյուսիսային շրջանների հանդեպ ծավալապաշտական մտադրությունների մեջ։ Այս մասին նա ասել է Իդլիբի նահանգում ճակատի տեղամասերից մեկում սիրիական զորքեր այցելության ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 06:05 Asia/Tehran
  • Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասն ու նրա հարստությունները. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է Թուրքիային երկրի հյուսիսային շրջանների հանդեպ ծավալապաշտական մտադրությունների մեջ։ Այս մասին նա ասել է Իդլիբի նահանգում ճակատի տեղամասերից մեկում սիրիական զորքեր այցելության ժամանակ:

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու ցորենը, ինչպես նաեւ տարել Հալեպի գործարանները, իսկ հիմա Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասը՝ նրա բնական հարստություններով։ Մարտը հանուն Իդլիբի, որտեղ կենտրոնացած են ծայրահեղական խմբավորումների մնացորդները, քաոսի ու ահաբեկչության դեմ պայքարի համար հիմնականն է։ Մենք միշտ ասել եւ ասում ենք, որ պայքարն Իդլիբի համար հիմնականն է քաոսն ու ահաբեկչությունը վերացնելու համար սիրիական ամբողջ տարածքում»,- հայտարարել է Սիրիայի նախագահը։

Verelq.am