Էրդողան. Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը ստեղծել են կայունության տարածաշրջան
https://parstoday.ir/hy/news/armenia-i113101-Էրդողան._Ադրբեջանի_հետ_համատեղ_նախագծերը_ստեղծել_են_կայունության_տարածաշրջան
Ադրբեջանի հետ իրականացվող համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը թույլ տվեցին մեզ ստեղծել կայունության տարածաշրջան՝ Կովկասից դեպի Անատոլիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 15:19 Asia/Tehran
  •  Էրդողան. Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը ստեղծել են կայունության տարածաշրջան

Ադրբեջանի հետ իրականացվող համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը թույլ տվեցին մեզ ստեղծել կայունության տարածաշրջան՝ Կովկասից դեպի Անատոլիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծերը տարածաշրջանը վերածել են էներգետիկ հարցերով կենտրոնի:

«Ընդհանուր տեսլականով և գիտակցությամբ՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ համատեղ իրականացվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին ավելացնելով Անդրանատոլիական գազատարը, մենք մեր տարածաշրջանը վերածեցինք էներգետիկ հարցերով կենտրոնի:

Մենք կարևոր քայլ կատարեցինք նաև տրանսպորտային ոլորտում: Այդ առումով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը պատմական իրադարձություն է: Այդ երկաթգիծը կապեց մեր երեք եղբայրական երկրներին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը գտնվում է Լոնդոնից դեպի Չինաստան ձգվող տրանսպորտային միջանցքի սրտում», - նշել է Էրդողանը:

Verelq.am