Իլհամ Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի մարզերում կյանքն ավելի դինամիկ դարձնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i113179-Իլհամ_Ալիևը_հանձնարարել_է_Ադրբեջանի_մարզերում_կյանքն_ավելի_դինամիկ_դարձնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է երկրի մարզերում Երիտասարդական կենտրոնների վիճակից, որոնց վրա գործադիր իշխանության ղեկավարները «կողպեք են կախել» բացումից անմիջապես հետո:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 06:21 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը հանձնարարել է Ադրբեջանի մարզերում կյանքն ավելի դինամիկ դարձնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է երկրի մարզերում Երիտասարդական կենտրոնների վիճակից, որոնց վրա գործադիր իշխանության ղեկավարները «կողպեք են կախել» բացումից անմիջապես հետո:

Իլհամ Ալիևը հինգշաբթի ընդունել է Խաչմազի շրջանի և Եվլախ քաղաքի գործադիր իշխանության նոր ղեկավարներին:

«Ինձ մոտ եղած տեղեկատվության համաձայն, երիտասարդական կենտրոնները, որոնք բացվել են իմ մասնակցությամբ որոշ շրջաններում, այսօր փակ են: Դրանց դռների վրա կողպեք է կախված: Դա անընդունելի է: Դրանց կառուցման համար մեծ գումարներ են ծախսվել», - ասել է նախագահը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Երիտասարդական կենտրոնները կառուցվել են երիտասարդների ժամանցի համար: «Այնտեղ պետք է կազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ, մտավոր խաղեր, հայրենասիրության թեմային նվիրված միջոցառումներ: Այդ կենտրոնները կառուցվում են և հաճախ չեն օգտագործվում», - ընդգծել է նա:

Verelq.am