Թուրքիան ԻՊ-ի անդամներին հետ կուղարկի իրենց երկրներ
Նոյեմբեր 04, 2019 18:12 Asia/Tehran
Թուրքիան չի ցանկանում հոգ տանել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների և նրանց ընտանիքների անդամների մասին, որոնց արևմտյան պետությունները զրկել են քաղաքացիությունից:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
«Թուրքիան ահաբեկիչների հյուրանոցի մի վերածեք»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրները ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար զրկում են իրենց քաղաքացիներին քաղաքացիությունից:
Ըստ նրա, Թուրքիան ահաբեկիչներին հետ է ուղարկելու իրենց երկրներ:
Verelq.am
Պիտակ