«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիական կծիկը բացվում է՝ կլինի՞ նոր միջազգային օրակարգ
Սիրիական կծիկը բացվում է՝ կլինի՞ նոր միջազգային օրակարգ:
«ԵՄ-ն խոստացավ հետամուտ լինել Թուրքիայի նկատմամբ պատիժների կիրառմանը՝ ի տարբերություն Վաշինգտոնի ու Մոսկվայի: Եվրոպացիները նպատակ ունեն Թուրքիային նաեւ ՆԱՏՕ-ից հեռացնել, իմիջիայլոց, հենց ՆԱՏՕ-ի ներսում կան տարաձայնություններ այդ ռազմական դաշինքի անդամներ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ, ինչը հետզհետե խորանում է, քանի որ Անկարան տարածքային ծավալումների հակում ունի ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի նկատմամբ:
Եվրահանձնաժողովի խոսնակներից մեկը հայտարարել էր, որ Թուրքիային հատկացվող օգնությունները 40%-ով նվազելու են, եւ մինչեւ 2020 թ. (2018-ից սկսած հաշվարկով) 759 մլն եվրոյի ֆինանսական օգնություն է կրճատվելու:
Եվրախորհրդարանը դեռ մարտին առաջարկել էր առկախել Անկարայի հետ բանակցությունները եւ կրճատել ֆինանսական օգնությունը: Այժմ ԵՄ-ն հնարավոր է նաեւ կրճատի սիրիացի փախստականներին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, հատկապես՝ Եվրոպական երկրների դեմ հնչած թուրքական սադրիչ հայտարարություններից հետո:
Թուրք-սիրիական հակասությունների համապատկերին, երբ Անկարան վերստին խոսեց նորօսմանական եւ նոր համաթուրանական նպատակներից, պետք է ընդգծենք Հունաստանի հետ հետզհետե կապերն ամրապնդելու ծրագրերի կարեւորությունը: Հունաստանը հայտնել է, որ վճռականորեն կգործի հօգուտ ԵՄ-ՀՀ կապերի առավել սերտացման: Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով առաջին գագաթնաժողովը, որը շատ կարեւոր է թուրքական ծավալապաշտությանը համատեղ դիմակայելու առումով: Վստահաբար, այս եռյակին հետագայում կմիանան այլ երկրներ եւս, քանի որ, ինչպես նախկինում նշել ենք, Թուրքիան վտանգավոր է բոլոր հարեւան երկրների համար:
Միջազգային իրավիճակը փոփոխվում է ավելի արագ, ինչը նշանակում է միջազգային օրակա՛րգը եւս ենթակա է արագ փոփոխությունների: Սա պետք է հիշել ամեն օր եւ ամենօրյա գործերով մոտեցնել Հայաստանի հաղթարշավը հանուն հայության եւ մարդկության արդար ու փոխշահավետ համագործակցության»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի նոյեմբերի 7-ի համարում:
Armenpress.am