Հայաստանը պետք է կատարի Անկարայի 3 հիմնական պահանջները. թուրք դիվանագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i114218-Հայաստանը_պետք_է_կատարի_Անկարայի_3_հիմնական_պահանջները._թուրք_դիվանագետ
Հարաբերությունների նորմալացման համար Հայաստանը պետք է կատարի Անկարայի երեք հիմնական պահանջները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2019 15:16 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է կատարի Անկարայի 3 հիմնական պահանջները. թուրք դիվանագետ

Հարաբերությունների նորմալացման համար Հայաստանը պետք է կատարի Անկարայի երեք հիմնական պահանջները:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթընալանը:

Նրա խոսքով, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է «օկուպացիայից ազատի Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները: Երևանը պետք է հրաժարվի Թուրքիայի տարածքների հանդեպ, ինչպես նաև 1915 թվականի իրադարձությունների հետ կապված հավակնություններից»:

Հուսեյն Ալթընալանը նշել է, որ հայերը չպետք է քաղաքականացնեն պատմական իրադարձությունները:

«Քանի դեռ Հայաստանը չի ազատել Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից շրջանները, չի հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից, այդ երկրի հետ հարաբերություններ հաստատելն անհնար է», - ասել է դիվանագետը:

Verelq.am