ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Վարչապետ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i114512-ԱՄՆ_Սենատի_բանաձևն_արդարության_և_ճշմարտության_հաղթանակն_է._Վարչապետ_Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիրավի պատմական իրադարձություն է համարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2019 20:53 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատի բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է. Վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիրավի պատմական իրադարձություն է համարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ օրենսդիրների այդ քայլը համարել է հարգանքի տուրք՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և մեծ քայլ՝ կանխարգելման օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ 

«ԱՄՆ Սենատի թիվ 150 բանաձևն արդարության և ճշմարտության հաղթանակն է։ Աշխարհասփյուռ հայերի անունից հայտնում եմ մեր երախտիքը Սենատի այս նշանակալի որոշման համար»,-նշել է ՀՀ վարչապետը՝ օգտագործելով «այլևս երբեք» հեշթեգը (#NeverAgain):

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (հանրապետական, Տեխաս) հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ 

Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։

Armennpress.am