ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր
https://parstoday.ir/hy/news/armenia-i114539-ԱՄՆ_դեսպանին_Թուրքիայի_ԱԳՆ_են_կանչել_Հայոց_ցեղասպանության_մասին_բանաձեւի_կապակցությամբ._աղբյուր
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 14:40 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի կապակցությամբ. աղբյուր

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել Է Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:

«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Armenpress.am