Ավարտվել են Պուտին-Մերկել բանակցությունները
Հունվար 12, 2020 04:45 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև բանակցություններն ավարտված են՝ հայտնում է RIA Novosti- ն:
Բանակցություններից հետո Պուտինը ասել է, որ Մերկելի հետ քննարկել է Լիբիայի, Սիրիայի, «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերը և Իրանի միջուկային գործարքը:
«Այսօր տեղի ունեցած էական և օգտակար բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք քաղաքականության, տնտեսության, մշակութային և հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերությունների հիմնախնդիրներին»,- ասել է Պուտինը:
Բանակցությունները Կրեմլում մեկնարկել էին Մոսկվայի ժամանակով 14.30-ին:
1in.am
Պիտակ