Ավարտվել են Պուտին-Մերկել բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i115554-Ավարտվել_են_Պուտին_Մերկել_բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև բանակցություններն ավարտված են՝ հայտնում է RIA Novosti- ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2020 04:45 Asia/Tehran
  • Ավարտվել են Պուտին-Մերկել բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև բանակցություններն ավարտված են՝ հայտնում է RIA Novosti- ն:

Բանակցություններից հետո Պուտինը ասել է, որ Մերկելի հետ քննարկել է Լիբիայի, Սիրիայի, «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերը և Իրանի միջուկային գործարքը:

«Այսօր տեղի ունեցած էական և օգտակար բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք քաղաքականության, տնտեսության, մշակութային և հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերությունների հիմնախնդիրներին»,- ասել է Պուտինը:

Բանակցությունները Կրեմլում մեկնարկել էին Մոսկվայի ժամանակով 14.30-ին:

1in.am