ՄԱԿ-ի անդամ երկրներից 7-ը զրկվել են ձայնի իրավունքից
https://parstoday.ir/hy/news/armenia-i115587-ՄԱԿ_ի_անդամ_երկրներից_7_ը_զրկվել_են_ձայնի_իրավունքից
ՄԱԿ-ի անդամ պետություններից յոթը ժամանակավորապես զրկվել են Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության բյուջե կատարվող ներդրումները չփոխանցելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2020 15:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի անդամ երկրներից 7-ը զրկվել են ձայնի իրավունքից

ՄԱԿ-ի անդամ պետություններից յոթը ժամանակավորապես զրկվել են Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից՝ կազմակերպության բյուջե կատարվող ներդրումները չփոխանցելու պատճառով:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այդ երկրներն են Լիբանանը, Վենեսուելան, Կենտրոնական Աֆրիկան, Գամբիան, Լեսոտոն, Տոնգան և Եմենը:
Նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 19 հոդվածի համաձայն՝ երկիրը կորցնում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ձայնի իրավունքը, եթե պարտքը կազմակերպության նկատմամբ գերազանցում է վերջին երկու տարում կատարած վճարումների չափին:
Անցյալ տարի ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը ամբողջությամբ կատարել են նախատեսված վճարումները: ՄԱԿ-ի բյուջեում ներդրում չի կատարել 47 երկիր:
Նշվում է, որ ԱՄՆ-ի պարտքը ՄԱԿ-ին կազմում է 491 մլն դոլար: 2019-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել էր, որ կազմակերպության ֆինանսական իրավիճակը խստորեն վատացել է:

Tert.am