Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i116034-Հայաստանի_և_Իտալիայի_ԱԳ_նախարարությունների_միջև_քաղաքական_խորհրդակցություններ_են_տեղի_ունեցել
Հունվարի 22-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2020 18:25 Asia/Tehran
  • Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Հունվարի 22-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իտալականը՝ Իտալիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Էլիզաբետա Բելոնին (Elisabetta Belloni):

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ընթացքը: Անդրադարձ կատարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ.-ի նոյեմբերին Իտալիա կատարած այցին և դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև գալիք բարձրաստիճան փոխայցերին:

Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Խորհրդակցությունների ավարտին Էլիզաբետա Բելոնիին ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային առկա մի շարք խնդիրների, դրանց շուրջ վերջին զարգացումներին և կողմերի դիրքորոշումներին։

shantnews.am