Թուրքիայում 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116114-Թուրքիայում_6.8_բալ_ուժգնությամբ_երկրաշարժ_է_տեղի_ունեցել_կան_զոհեր_և_տուժածներ
Թուրքիայի արևելքում 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 04:59 Asia/Tehran
  • Թուրքիայում 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ

Թուրքիայի արևելքում 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հաղորդվում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում: Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ կան հարյուրավոր տուժածներ:

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 17.55-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկու կիլոմետր խորության վրա, Գազիանթեփ քաղաքից 210 կմ դեպի հյուսիս-արևելք:

Նշվում է, որ ցնցումները զգացվել են ամբողջ երկրում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում:

1in.am