ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՆԵԼ 505.4 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116187-ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ_ՀԱՋՈՂՎԵԼ_Է_ՊԵՏԲՅՈՒՋԵԻ_ՀԱՐԿԱՅԻՆ_ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ_ԱՎԵԼԱՑՆԵԼ_505.4_ՄԻԼԻԱՐԴ_ԴՐԱՄՈՎ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2020 08:03 Asia/Tehran
  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՆԵԼ 505.4 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։

Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:

Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: