Նոր վարակ Չինաստանում. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116230-Նոր_վարակ_Չինաստանում._Առողջապահության_նախարարությունը_զգուշացնում_է_ՀՀ_քաղաքացիներին
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2020 06:00 Asia/Tehran
  • Նոր վարակ Չինաստանում. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ՀՀ քաղաքացիներին

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

«Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

1. միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

2. եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,

3. օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,

4. խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,

5. մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,

6. օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

7. լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,

8. գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,

9. մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

10. եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։

Մաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք», - ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Verelq.am