Հայոց բանակը 28 տարեկան է
1992թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը 28 տարեկան են։ Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։
Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։
Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է:
armeniasputnik.am