Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Հունվար 28, 2020 12:05 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաստատում է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելու լուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հաղորդագրությունը հրապխարակվել է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջում:
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://armenpress.am/arm/news/1002868.html
Պիտակ