Սերժ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i116336-Սերժ_Սարգսյանի_գործն_ուղարկվել_է_դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 14:25 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

VERELQ-ը հիշեցնում է, որ հունարի 10-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ։ Քրգործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
 

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Verelq.am