ԱԻ փոխնախարար Հարությունյանը ՄԱԿ ՊՀԾ պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i116337-ԱԻ_փոխնախարար_Հարությունյանը_ՄԱԿ_ՊՀԾ_պաշտոնյաների_հետ_քննարկել_է_համագործակցության_խորացման_հարցեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հունվարի 29-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 14:45 Asia/Tehran
  •  ԱԻ փոխնախարար Հարությունյանը ՄԱԿ ՊՀԾ պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հունվարի 29-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի տնօրենի տեղակալ Նանա Սքաուին, մատակարարման բաժնի պատասխանատու Յեսսաի Նիկոյանը, ծրագրի բիզնես աջակցության գծով օգնական Տաթևիկ Խուդինյանը, այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը խորացնելու, արտակարգ իրավիճակներում սննդի ձեռնարկությունների հետ համատեղ ռազմավարական հացահատիկային պաշարների ստեղծման, ինչպես նաև պարենային ապահովվածությանը վերաբերվող հարցեր: Կողմերը անդրադարձել են նաև ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցերին, որոնք աղետի ժամանակ կարող են ծառայել որպես արձագանքող ուժերի համար սննդի ապահովմա կետեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր արտակարգ իրավիճակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի դերակատարման հարցերի հետ կապված, անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցական սննդի ծրագրի իրականացմանը: Պարենի համաշխարհային ծրագիրը hիմնադրվել է 1961 թ-ին, նպատակ ունենալով ապահովել յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ սննդամթերքի հասանելիությունը: Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցությունը մեկնարկել է 1993 թվականին, որի շրջանակներում մինչ օրս իրականացվել են պարենային օգնության տարբեր ծրագրեր: 2010 թվականին ՀՀ կառավարությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը և նրանց ռազմավարական գործընկերները միավորեցին ջանքերը՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը վերագործարկելու միջոցով սնուցումը, կրթությունը և սոցիալական պաշտպանվածությունը բարելավելու համար։ 

 Armenpress.am