«Հրապարակ». Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել Ծառուկյանի դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116363-Հրապարակ_._Իշխանությունը_կոշտ_գործիքակազմ_է_պատրաստվում_կիրառել_Ծառուկյանի_դեմ
​​​​​​​«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2020 08:23 Asia/Tehran
  • «Հրապարակ». Իշխանությունը կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել Ծառուկյանի դեմ

​​​​​​​«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեւական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ․ քրեական գործեր են հարուցվում նրա ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։

Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ եւ իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում։

ԲՀԿ առաջնորդը թերեւս կանխազգում է այդ հեռանկարը, եւ պատահական չէ, որ երեկ չնայած ԱԺ-ում նիստ չկար, բայց նա եկել էր խորհրդարան եւ լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտեց, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:

 

news.am