ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԼԻՆԵԼՈՒ Է
https://parstoday.ir/hy/news/armenia-i116479-ՓԵՏՐՎԱՐԻ_6_Ի_ԱՐՏԱՀԵՐԹ_ՆԻՍՏԸ_ԼԻՆԵԼՈՒ_Է
Մենք գրել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրել, որով պետք է ափալ-թափալ քննարկեն ու ընդունեն իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի «հեղինակած» ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ խայտառակ օրինագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 12:52 Asia/Tehran
  •  ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԼԻՆԵԼՈՒ Է

Մենք գրել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է փետրվարի 6-ին արտահերթ նիստ հրավիրել, որով պետք է ափալ-թափալ քննարկեն ու ընդունեն իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի «հեղինակած» ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ խայտառակ օրինագիծը:

Դրանով ԱԺ մեծամասնությունը մտադիր է Սահմանադրության որոշ հոդվածներ ոտնահարելով՝ դուրս մղել Սահմանադրական դատարանին և ՀՀ նախագահին ԱԺ-ի բերած օրենքները ստորագրելու կամ Սահմանադրության հետ դրանց համապատասխանությունը որոշելու սահմանադրական լիազորությունից: Այսինքն՝ ընդունում են օրենք, որով ԱԺ նախագահն է միանձնյա որոշելու այդ օրենքի ճիշտն ու սխալը, որպեսզի հետո ինչ օրենք խելքներին փչի, անարգել ընդունեն: Նկատենք, որ սա արվում է մեկ նպատակով՝ օր առաջ ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից, քանզի այս օրենքի ընդունմամբ՝ իշխանությունները վաղը կարող են Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն կատարել, բնականաբար՝ ընդդեմ գործող ՍԴ-ի:

Արտահերթ նիստի որոշումն էլ կայացրել էին առանց ԱԺ խորհրդի նիստ անցկացնելու, ինչը կանոնակարգի խախտում է: Արտահերթի վերաբերյալ հայտարարությունը մի քանի օր առաջ տեղադրել էին ԱԺ կայքում, սակայն հետո, թերևս գլխի ընկնելով, որ կոպիտ սխալ են թույլ տվել, հանել են ԱԺ կայքից այդ հայտարարությունը: Հավանաբար, գտնվել է մի խելքը գլխին իրավաբան, որը հուշել է իրավաբանությունից ու օրենքներից ակնհայտորեն կաղող ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, որ ընթացակարգ են խախտել, ու Արարատ Միրզոյանը հանել է տվել արտահերթի մասին ծանուցումը:

Բայց դա չի նշանակում, որ արտահերթ չի լինելու: Իմքայլականները, անկախ համատարած քննադատություններից ու անուղղակի նախազգուշացումներից, որ այդ օրենքի ընդունման պարագայում ամբողջ խմբակցությամբ կարող են կանգնել քրեական պատասխանատւվության առջև, միևնույն է, վճռական են տրամադրված և մտադիր են արտահերթն անպայման հրավիրել և օրինագիծն ընդունել: Օրինագիծն, ի դեպ, փաթեթով է ներկայացվելու, որտեղ լինելու են փոփոխություններ Հանրաքվեի մասին օրենքում, ՍԴ-ին և նախագահի լիազորություններին վերաբերող օրենքներում:

Hraparak.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով փետրվարի 5-ին կհրավիրվի ԱԺ խորհրդի նիստ, որով էլ կհաստատեն փետրվարի 6-ին արտահերթ նիստի օրակարգը:

https://hraparak.am/post/d46877f0053d36435f3845599d8c3c22